Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

 Երևանում կայացավ 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը՝ «Բժշկական կրթության, հիվանդների խնամքի և բուժման նոր ուղիներ» թեմայով: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական ակնաբուժության նախագծի, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և ՀՀ Ակնաբույժների ասոցիացիայի համագործակցությամբ:

 

Ինչպես Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյանը, «սա այն համաժողովներից է, որին սպասում են բոլորը»:


Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյան–   Մասնակցում են ակնաբույժներ Հայաստանի բոլոր ծայրերից: Համաժողովը նաև առիթ է՝ հանրությանը սեփական աշխատանքով հաշվետու լինելու, թե ինչ հիվանդությունների հետ ենք աշխատում, ինչ նորագույն մեթոդներ ու սարքավորումներ ունենք և այլն...

 

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանաել հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ովքեր ներկայացնում են ոլորտի զարգացումների ամերիկյան փորձը: Միջոցառման բուն նպատակը արդյունավետ փորձի փոխանակում կազմակերպելն է:

 

ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Մալայան 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

 

14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

 

ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Մալայանը ներկայացրեց Հայաստանի նվաճումներն ակնաբուժության ոլորտում: Մեկ-Պրակտիկի հետ զրույցում պրոֆեսոր Մալայանը կարևորեց համաժողովի դերը հատկապես տեղեկատվության փոխանակման տեսանկյունից.


ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Մալայան–   Անցկացված յուրաքանչյուր տարվա համաժողովից հետո արդյունքներն ու նշանակությունը դառնում են ակնահյտ: Այս տարի նկատում ենք ավելի շատ երիտասարդ ակնաբույժների մասնակցություն համաժողովին, ովքեր մեծապես հետաքրքրված են քննարկվող թեմաներով: Համաժողովը մշտապես հարուստ է լինում նորություններով, որոնք ունեն գործնական կիրառություն:


Համաժողովի ընթացքում ներկայացվեց մեր ամենավերջին ծրագրերից մեկը: Այն վերաբերում է երեխաների ցանցաթաղանթի բնածին արատներին: Թեմային նվիրվեց առանձին նիստ՝ ամփոփելով արդյունքները:


Մեր կենտրոնը կարող է հպարտանալ, որ այսօր կիրառում է ակնաբուժության ոլորտում բոլոր նորագույն մեթոդները և քայլում է ժամանակի պահանջին համահունչ: Այս հանգամանքը ո՛չ միայն նպաստում է նրան, որ տարեցտարի պակասում է մեր պացիենտների արտահոսքը Հայաստանից, այլև արտասահմանից են շատերը մեզ մոտ գալիս՝ բժշկվելու: Կարծում եմ՝ մեծապես աճել է մեր բնակչության վստահությունը ակնաբուժության հանդեպ:

 

  Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր նախագահ, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ Ռոջեր Օհանեսյան 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

 

14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում 


Մեդ Պրակտիկը զրուցեց նաև Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր նախագահ, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ Ռոջեր Օհանեսյանի հետ, ով համաժողովի շրջանակում ներկայացրեց ՀԱՆ կրթական նոր ծրագիրը:


Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր նախագահ, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ Ռոջեր Օհանեսյան–   Այս նախաձեռնության նպատակն է նպաստել հայ երիտասարդ ակնաբույժների կրթությանը և մասնագիտական փորձառություն ձեռք բերելուն  ԱՄՆ-ում ու Եվրոպայում, իսկ այնուհետև այդ գիտելիքները Հայաստանում ներդնելուն:


Կարծում եմ, որ այս համաժողովն արդեն տարիներ շարունակ ապացուցում է իր հաջողվածությունը՝ յուրաքանչյուր անգամ բացահայտելով նոր ներուժ: Համոզված եմ, որ Հայաստանը բժշկության ոլորտում մեծ աճ ու հաջողություններ գրանցող երկիր է: Այսօր ես տեսնում եմ, որ ոլորտը բավականին զինված է նաև նորագույն սարքավորումների տեսանկյունից:

 

 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

 

14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ